Դոնալդ Թրամփը և Բենիամին Նեթանյահուն բանակցություններ են վարում Սպիտակ տանը
![]() Սպիտակ տանը բանակցություններ են ընթանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հանդիպումը պետք է սկսվեր Իսրայելի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին), սակայն կես ժամով հետաձգվել է։ Սպիտակ տունը հայտարարել է երկու առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսի չեղարկման մասին։ Սպասվում է, որ բանակցություններից հետո երկու առաջնորդներն էլ դուրս կգան լրագրողների առջև՝ համատեղ լուսանկարի և հայտարարության համար: Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ ասուլիսի չեղարկումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Դոնալդ Թրամփի հանդիպումների խիտ գրաֆիկով։ «Քաղաքական գործիչները կքննարկեն մաքսատուրքերի, իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերի, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների, Իրանի սպառնալիքի, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի դեմ հակազդեցության հետ կապված հարցեր»։ Ինչպես հաղորդում է Axios-ը, Նեթանյահուին Սպիտակ տանը սպասում էին ապրիլի վերջին՝ Զատկի տոների ավարտից հետո։ Բայց մինչ Նեթանյահուն Բուդապեշտում է եղել, Թրամփը զանգահարել է նրան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Զրույցի ընթացքում քննարկվել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու՝ Հունգարիայի ղեկավարության որոշման թեման։ Սակայն Նեթանյահուն բարձրացրել է նաև սակագների հարցը։ Ի պատասխան՝ Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տուն՝ քննարկելու հարցը՝ առանց կոնկրետ ժամկետ նշելու։ Ժամեր անց Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ Նեթանյահուն շուտով կայցելի Վաշինգթոն, «գուցե նույնիսկ՝ հաջորդ շաբաթ»: Սա շատերի համար անակնկալ է եղել, այդ թվում՝ հենց Նեթանյահուի: Ի վերջո, այցը համաձայնեցվել է։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
