Նեթանյահուի սկանդալային այցից առաջ Հունգարիան դուրս է գալիս ՄՔԴ-ից
![]() Հունգարիայի արդարադատության նախարար Բենս Տուսսոնը դեսպանների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկիրը դուրս կգա Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ), հայտնում է «Ազատություն ռադիոկայան»-ը։ Որոշումն ընդունվել է մի քանի շաբաթ առաջ, սակայն կառավարությունն սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքին այդ հարցում։ Szabad Europa-ի աղբյուրի համաձայն, այն բանից հետո, երբ Թրամփը փետրվարի 5-ին հայտարարեց ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանի հետ, Հունգարիայի կառավարությունը դա ընդունեց՝ որպես կանաչ լույս: Դուրս գալու ընթացակարգը ենթադրում է բանաձևի նախագիծ ներկայացնել խորհրդարան, և եթե այն ընդունվի ձայների մեծամասնությամբ, ապա պաշտոնապես կսկսվի ՄՔԴ-ից դուրս գալու գործընթացը: Եվրոհանձնաժողովը հաստատել է, որ տեղեկություն է ստացել ՄՔԴ-ից դուրս գալու՝ Հունգարիայի մտադրության մասին, սակայն Հունգարիայի կառավարությունից պաշտոնական ծանուցում չի ստացել: Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կժամանի Հունգարիա և այցով կմնա այնտեղ մինչև կիրակի առավոտ։ Նեթանյահուն կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ով նոյեմբերին մերժել էր Միջազգային քրեական դատարանի՝ Իսրայելի վարչապետին ձերբակալելու որոշումը Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։ Քանի որ Հունգարիան ՄՔԴ-ի անդամ է, նա պարտավոր է ձերբակալել Նեթանյահուին, երբ նա մտնի իր տարածք։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
