Թրամփը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել իր ծննդյան տարեդարձի օրը. The Hill
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին նա կդառնա 79 տարեկան։ Ըստ Washington City Paper-ի՝ Փենթագոնից Սպիտակ տուն ձգվող շքերթի մասնակիցների շարասյունը, ինչպես սպասվում է, կլինի ավելի քան 6 կմ: Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում հայտարարել էր Վաշինգտոնում լայնածավալ ռազմական շքերթ կազմակերպելու մտադրության մասին։ Իշխանությունները քննարկել են, մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերին այն անցկացնելու հնարավորությունը, ենթադրվում էր, որ կարող է մասնակցել 5-7 հազար զինվորական։ Սպասվում էր, որ կներգրավվի ռազմական տեխնիկա և ավիացիա։ Լրատվամիջոցների հաշվարկներով՝ արժեքը կկազմեր մոտ 92 մլն դոլար։ Սակայն Թրամփն, ի վերջո, հայտարարել էր այս միջոցառման չեղարկման մասին։ Նա դա բացատրել էր նրանով, որ մայրաքաղաքի իշխանությունները հնարավորություն էին տեսել ֆինանսական օգուտ քաղելու շքերթի կազմակերպումից և սահմանել էին «անհեթեթ բարձր գին»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
