«Արդյո՞ք իրավիճակի ապակայունացում թույլ չտալու միակ տարբերակը ինքնանվաստացումն է». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարևոր քայլի իրականացման գործում»: Սա ասում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը, Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Մի քանի օր առաջ էլ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր Ադրբեջանի իր պաշտոնակցին հրավիրել միասին ինչ-որ բան քննարկելու: Բնականաբար՝ գրեթե զրո արձագանք: Լավ, որքա՞ն կարելի է գնալ ինքնանվաստացման ճանապարհով, անունը դնելով, թե դա խաղաղության ճանապարհն է: Իհարկե հասկանալի է, որ Հայաստանի համար ներկայումս շատ կարևոր է թույլ չտալ իրավիճակի ապակայունացում: Բայց, արդյո՞ք այդ խնդրի լուծման միակ տարբերակը այն ինքնանվաստացումն է, որ դրսեւորվում է շարունակաբար: Որովհետեւ, եթե խնդրի լուծման գինը դա է, ապա դա ոչ թե այդ խնդիրն է լուծում՝ թույլ չտալ էսկալացիայի առիթներ, այլ լուծում է այդպիսի վտանգներից առաջ պարզապես տոտալ բարոյալքման, ոգեթափման խնդիր, որի էֆեկտն իհարկե ստանալու է հակառակորդը: Այո, կա Հայաստանի կառուցողականությունը միջազգային առանձին դերակատարների մատուցելու եւ այդպիսով որոշակի փաստարկային հենք ունենալու հարց: Բայց, այդ հարցը հնարավոր է լուծել առանց վերը նշածս ինքնանվաստացումների: Որովհետեւ, եթե միջազգային դերակատարներն էլ միայն այդ գնով են պատրաստ «ընդունել», որ Հայաստանը կառուցողական է, ապա խոսքը ոչ թե Հայաստանի կառուցողականության, այլ պարզապես տոտալ ապաշնորհության մասին է, քաղաքական անհամարժեքության: Իհարկե կան շատ շրջանակներ, որոնք վաղուց խորապես համոզված են, որ դա դիտավորության հետեւանք է: Ինքս առայժմ չեմ հարում այդ տեսակետին, թեեւ ակնառու է, որ իրավիճակը իր աստիճանով վաղուց այնպիսին է, որ այդօրինակ եզրահանգումները առնվազն ունեն միանգամայն տրամաբանական կառուցվածք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Ոչ ոք հարց չի տա՝ մնացյալ գերիներն ինչո՞ւ չեն օգտվում նման հնարավորությունից». Հովհաննես Ավետիսյան
8503:12«Հասարակության և իշխանության միջև մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային բնույթ է կրում». Արմեն Հովասափյան
10602:12Ուկրաինան հերքել է Ռուսաստանի հետ հանդիպման մասին տեղեկությունները
15701:01Ռուսաստանը և Ուկրաինան, հնարավոր է, ուղիղ բանակցություններ անցկացնեն
16700:01«ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ամենալեգիտիմ խորհրդարանն էր». «ՀայաՔվե»
163Երեկ, 17:48«ԱՆԻՖ-ի փողերը Ավինյանը տնօրինել է՝ ինչպես սեփական փողերը. Փաշինյանը «փա՞յ» ունի». Սուրեն Սուրենյանց
147Երեկ, 16:36