Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ.

«Հնարավոր է, որ ՔՊ-ն Գյումրիում այլ խմբակցությունների ավագանու անդամներից իր օգտին մարդ հավաքագրի». Էդգար Ղազարյան

151
Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 21:54
«Հնարավոր է, որ ՔՊ-ն Գյումրիում այլ խմբակցությունների ավագանու անդամներից իր օգտին մարդ հավաքագրի». Էդգար Ղազարյան

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս որոշակի լռությունն ու հանդարտությունն ինձ անհանգստացնում է: Վստահ եմ, որ նրանք հիմա պասիվ չեն և համերաշխ չեն Գյումրիում կատարված ընտրության և արդյունքների հետ»,- «Թերթ ԹիՎի»-ի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Նա ընդգծել է, որ հնարավոր է ՔՊ-ն հիմա փորձի այլ խմբակցությունների ավագանու անդամներից իր օգտին մարդ հավաքագրել, «առավել ևս, որ իրենց որոշման համար ընդամենը պետք է 2 թե 3 մանդատ»: «Վտանգը կա, որ կարող է նրանք նորից գողանան ժողովրդի քվեն և իշխանությունը: Մյուս բոլոր քաղաքական ուժերը, ովքեր անցել են Գյումրու ավագանի, պետք է շարունակեն պահպանել զգոնությունը»,- նշել է հասարակական-քաղաքական գործիչը:

«Հնարավոր է, որ ՔՊ-ն Գյումրիում այլ խմբակցությունների ավագանու անդամներից իր օգտին մարդ հավաքագրի». Էդգար Ղազարյան