«Իրանի հետ վատ բաներ կարող են պատահել, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա». Թրամփ
663
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 11:25
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «վատ բաներ» կարող են պատահել Իրանի հետ, եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգթոնի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Թրամփը, սակայն, չի հստակեցրել՝ ինչ կարող է տեղի ունենալ։ ԱՄՆ նախագահի նպատակն է՝ թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել: Հիշեցնենք, որ մարտի 7-ին Թրամփն իր «Truth Social» էջում գրել էր, որ ուղերձ է հղել Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը, ընդգծել էր, որ իր երկիրը երկխոսության չի գնա ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգթոնը մտածում է միայն իր շահերի մասին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ևս անդրադարձել էր Թրամփի նամակին՝ նշելով, որ այն սպառնալիքներ է պարունակում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
