Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

«Եթե ընդդիմադիրների ցանկացածը իրագործվի, մեր դրոշի փոխարեն կլինի ուրիշ եռագույն՝ վերևում սպիտակ երիզով». Վահագն Ալեքսանյան

138
Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 17:24
«Եթե ընդդիմադիրների ցանկացածը իրագործվի, մեր դրոշի փոխարեն կլինի ուրիշ եռագույն՝ վերևում սպիտակ երիզով». Վահագն Ալեքսանյան

«Քիչ առաջ ելույթ էին ունենում ընդդիմադիր պատգամավորներ: Նրանց մի մասի, առնվազն «Պատիվ ունեմ»-ի հետ կապված կա քրգործ. նրանց շտաբի պետը ընտրակաշառք է բաժանել: Դա անում են այն ուժերը, որոնք ունեն նպատակ՝ թալանել ձեր երկիրը: Մի պատգամավորուհի կար, խոսում էր հայրենասիրության մասին, նրա հայրն էլ իր ժամանակին էր խոսում հայրենասիրության մասին, գյուղապետ էր, հիմա դատվում է կոռուպցիայի գործով»,- դիմելով ԱԺ օթյակում գտնվող դպրոցականներին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Մի ուրիշ պատգամավոր էլ՝ Հայկ Մամիջանյանը, վերջին անգամ հայրենասեր բառն օգտագործել է ԼՂ-ում Սամվել Շահրամանյանի ու նրա խմբակի իշխանության գալու ժամանակ, դա էն խմբակն է, որ ստորագրել է ԼՂ լուծարումը, հիմա նույնը ցանկանում է անել ՀՀ-ում: Եթե այս ընդդիմադիր ուժերի ցանկացածը իրագործվի, մեր դրոշը՝ գեղեցիկ եռագույնը, ՀՀ-ում պետք է փոխվի, սրա փոխարեն կլինի ուրիշ եռագույն՝ վերևում սպիտակ երիզով, ու ձեր եղբայրները պետք է ինչ-որ պահի գնան, Դոնբասում պատերազմեն՝ ուրիշ երկրի շահերի համա... Իրական հայրենասիրությունը ՀՀ-ն ամրացնելն է»,- հավելեց Ալեքսանյանը: