Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Ես ամեն անգամ պետք է մտածե՞մ, որ քրեական գործ կարող է բացվել իմ դեմ»․ Բաբկեն Թունյան

181
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 16:48
«Ես ամեն անգամ պետք է մտածե՞մ, որ քրեական գործ կարող է բացվել իմ դեմ»․ Բաբկեն Թունյան

«Զուտ մարդկային առումով ես չէի ուզենա, որ մենք նման խոսակցությունների մեջ հայտնվեինք, Հովիկ Աղազարյանի հետ վեց տարի աշխատել ենք, նրա հետ բազում փորձությունների միջով ենք անցել ու ես պարոն Աղազարյանին միշտ համարել ու համարում եմ ուղղախոս ու անկեղծ մարդ»,- ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ Աղազարյանի գործի մեջ բազում հարցեր կան ու այդ հարցերն այս օրերին ոչ թե փարատվեցին, այլ՝ շատացան։
«Եթե որպես փաստարկ նշվում է որևէ գրություն ուղարկել է քաղաքաշինության կոմիտե․․․ես օրը 5 հատ նամակ եմ ուղարկում, 5 հատ զանգ եմ անում ու տարբեր մարդկանց հետ խոսում եմ տարբեր թեմաներով, ստացվում է՝ ամեն անգամ պետք է մտածե՞մ, որ քրեական գործ կարող է բացվել իմ դեմ»,- ասաց Թունյանը

«Ես ամեն անգամ պետք է մտածե՞մ, որ քրեական գործ կարող է բացվել իմ դեմ»․ Բաբկեն Թունյան