Փարիզում մեկնարկել է Ուկրաինայի անվտանգությանը նվիրված ԵՄ գագաթնաժողովը
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալում է եվրոպական ղեկավարներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հաղորդում է France24 պարբերականը Գագաթնաժողովում կքննարկվի Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու հարցը՝ Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարից առաջ։ Գագաթնաժողովից առաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումից առաջ X սոցիալական հարթակում ԵԽ ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Ուկրաինային «արդար և տևական խաղաղության» հասնելու հարցում օգնելու լավագույն միջոցը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումն է՝ նշելով, որ մարտի 27-ին ինքն այդ ուղերձը կփոխանցի ԵՄ ղեկավարներին։ Սա, այսպես կոչված, «կամեցողների կոալիցիայի» երրորդ գագաթնաժողովն է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նախաձեռնությամբ, որի նպատակն է քննարկել Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը, ինչպես նաև այն դերը, որ Կիևի դաշնակիցներն ապագայում պետք է ունենան՝ հրադադարի դեպքում Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման գործում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Telegram-ի իր ալիքում մեկնաբանելով գագաթնաժողովի մեկնարկը, նշել է. «Եվրոպան գիտի՝ ինչպես պաշտպանվել, մենք պետք է դա ապացուցենք»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
