«Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը․ «Գյումրիում իշխանական ապօրինությունների պատճառը պարզ է. վստահելի աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն, նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն։ Նիկոլի ԱԺ երեկվա պահվածքն էլ էր ինչ-որ չափով պայմանավորված այդ տեղեկատվությամբ։ Ասում են՝ «ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու» խոստում երեկ նա նաև Գյումրու ընտրությունների պատասխանատուներին է տվել։ Ինչպես ասվում է հայտնի հումորային սկեչի մեջ՝ «ուրիշ հերոսի անուն չգիտի»։ Նորմալ է։ Գյումրին այս իշխանություններից ազատվելու լավ շանս է։ Այնտեղից իսկապես կարող է մեծ գործընթաց սկսվել։ Մնում է՝ այդ շանսը լավ օգտագործել։ Հուսով եմ՝ գյումրեցիները հասկանում են պահի լրջությունը և կիրակի օրը ցույց կտան, թե իրականում ով ում է «պատերին ծեփելու»։ Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |
«Ընդդիմության մեջ լարվածություն չկա․ համաձայնության կգանք». Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)
3009:30«Գյումրիի 31/69 տեղամասում վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»․ «ՀայաՔվե» (տեսանյութ)
5909:06«Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է, քանի դեռ այդ մարդկանց չես ապահովել տներով ու աշխատանքով»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
7908:48«Տեսանկարահանման կարգի խախտումներ են արձանագրվել»․ ՊԶՄԿ
7408:18Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9308:06«Վազգենի նմանների կարիքը շատ կա հիմա»․ Մարինե Պետրոսյան
18901:30