Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

««Քաղաքացիական պայմանագիր»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս»․ Նազելի Բաղդասարյան

169
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 13:48
««Քաղաքացիական պայմանագիր»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս»․ Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս՝ կապված վերջին օրերին արձանագրված մտահոգիչ իրադարձությունների, մասնավորապես՝ քաղաքացիների ազատ կամարտահայտման խոչընդոտման դեպքերի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված հայտարարության հետ, որը վերաբերում է առերևույթ հանցագործության՝ նախընտրական շրջանում ընտրակաշառքների բաժանմանը»։
Ասուլիսը տեղի կունենա այսօր՝ մարտի 27-ին, ժամը 14:30-ին,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում։