«Ուկրաինան համաձայնել է հրադադարի՝ ցույց տալու, որ Պուտինը պատրաստ չէ դրան»․ Զելենսկի
![]() Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ հրադադարի՝ աշխարհին ցույց տալու, որ Վլադիմիր Պուտինը խաղաղություն չի ցանկանում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Կա Մերձավոր Արևելք, որն ինձ միշտ ասում էր, որ Պուտինը պատրաստ է անվերապահ հրադադարի: Ուկրաինան է, որ չի ուզում պատերազմն ավարտվի, Ուկրաինան է, որ խաղաղություն չի ցանկանում: Իմ քայլերով ես հստակ ցույց տվեցի, որ մենք պատրաստ ենք զինադադարի, բայց հիմա կտեսնեք, որ Պուտինը պատրաստ չէ դրան»,- ասել է Զելենսկին: Երկրորդ պատճառն, ըստ Զելենսկու, այն էր, որ իրեն անհրաժեշտ էր վերականգնել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային: Զելենսկին նաև նշել է, որ այժմ, երբ Պուտինը հրաժարվել է հրադադարից, կցանկանար, որ ԱՄՆ նախագահը ճնշում գործադրեր իր վրա պատժամիջոցներով՝ ոչ թե դրանք վերացներ, այլ ուժեղացներ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
