«ՌԴ-ն ձգտում է ՀՀ-ի հետ համապարփակ հարաբերությունների»․ Զախարովա
![]() Մեկնաբանելով ՌԴ -ի հետ հարաբերությունները բարելավելու՝ Հայաստանում շրջանառվող լուրերը, մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե «անընդհատ չենք կարող լարվածության մասին խոսել ու լարվածություն պահել ՌԴ -ի հետ հարաբերություններում», ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մատնանշել է հարաբերությունների բարելավմանն ուղղված՝ երկու երկրների միջև իրականացվող գործնական աշխատանքը տարբեր ոլորտներում։ «Որպես հարևան երկրներ մենք միշտ հրաշալի հարաբերություններ ենք ունեցել ՀՀ-ի հետ, մեր շփումներն արհեստական չեն, այլ բնական, աշխարհագրական գործոններով պայմանավորված։ ՀՀ-ի նկատմամաբ մեր դիրքորոշումը հստակ է՝ ՌԴ-ն ձգտում է Հայաստանի ու նրա ժողովրդի հետ համապարփակ հարաբերությունների», նշել է Զախարովան։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե չի կարծում, որ «կվերանայվի ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը, ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն», Զախարովան նշել է այս հարցում ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշման բացակայությունը, միաժամանակ շեշտելով, որ ինչպես ՀԱՊԿ-ի հարցում, այնպես էլ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցում ՀՀ-ն պետք է հայտնի իր պաշտոնական դիքորշումը։ «ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցումը փոխբացառող, իրարամերժ բաներ են՝ զուտ կոնկրետ պարամետրերով՝ առանց գաղափարական կամ քաղաքական ենթատեքստի», նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
