«ՌԴ ԱԳՆ-ն կողմ է ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հնարավորինս շուտ վերսկսմանը»․ Զախարովա
![]() ՌԴ ԱԳՆ-ն կողմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հնարավորինս շուտ վերսկսմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Հանձնաժողովի աշխատանքը կանգ էր առել Արևմուտքի ապակառուցողական ազդեցության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների՝ երբեմն հարցեր առաջացնող դիրքորոշման հետևանքով», – հայտարարել է նա։ Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտնել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը չի դադարեցվել, սակայն ներկայումս գտնվում է «սառեցված» վիճակում։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Երևանը մտադիր չէ վերադառնալ փոխվարչապետների մակարդակով ՀՀ-Ադրբեջան-ՌԴ աշխատանքային խմբի ձևաչափին։ «Ուզում եմ հիշեցնել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված աշխատանքները վստահվել են համակարգող փոխվարչապետերին: Հայաստանում այս հարցով զբաղվում է ոչ թե ձեր նշած պետական գործիչը (Ալեն Սիմոնյանը), այլ մեկ ուրիշը: Անգամ չեմ ուզում մեկնաբանել կոնկրետ անձի կոնկրետ հայտարարությունը, հենց այն պատճառով, որ մենք ելնում ենք նրանից, որ դա նրա իրավասության մեջ չի մտնում»,- լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
