Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Ասում են՝ ԱԱԾ-ի միջոցով եք ահաբեկում մարդկանց». լրագրողը՝ Դավիթ Առուշանյանին

175
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 16:18
«Ասում են՝ ԱԱԾ-ի միջոցով եք ահաբեկում մարդկանց». լրագրողը՝ Դավիթ Առուշանյանին

«Ձեր մրցակիցները շատ հաճախ ասում են՝ ԱԱԾ-ի միջոցով եք ահաբեկում մարդկանց, նաև շեշտում են բարեկամական կապը Սարիկ Մինասյանի հետ. մի՞թե չէր կարող ԱԱԾ ղեկավարը այս ընթացքում արձակուրդ գնալ»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Նա ընդգծեց, որ Շիրակի ԱԱԾ ղեկավարը չի գնացել արձակուրդ, որովհետև ներգրավված չէ ընտրական որևէ պրոցեսների մեջ: «Եթե արձակուրդ գնար ու խառնվեր, այդ ժամանակ շատ աղմկահարույց վերնագրեր էինք ունենալու, որ արձակուրդ է գնացել, օգնում է եղբորը: Եթե ԱԱԾ-ն որևէ անօրինական ազդեցություն ունենար այս ընտրական պրոցեսներին, մենք չէինք ունենա ընդդիմադիր դաշտի շատ թեկնածուներ, որոնք պետական ծառայողներ են»: Անդրադառնալով Շիրակի մարզի ԱԱԾ ղեկավարի և Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի բերեկամական կապին, մարզպետը նշեց. «Տեղին չեմ համարում բերել և համեմատության մեջ դնել մեր թեկնածուի և իր բարեկամի կապը ընտրական պրոցեսների մեջ»:

ՔՊ-ն Գյումրիում ասուլիս է հրավիրել