Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Իշխանություններն իրավական գործընթացներն օգտագործում են քաղաքական նպատակներով»․ Մեսրոպ Առաքելյան

147
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 14:00
«Իշխանություններն իրավական գործընթացներն օգտագործում են քաղաքական նպատակներով»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խիստ մտահոգիչ և դատապարտելի են Գյումրիում հնարավոր ընտրակաշառքի դեպքերը։ Նախկին բարքերի դրսևորումները անընդունելի են, որոնք էապես վնասում են ընտրական գործընթացներին։
Միևնույն ժամանակ, ընտրական գործընթացներին նախ և առաջ վնասում են համատարած վարչական ռեսուրսի կիրառումը իշխանությունների կողմից, որտեղ պետական և համայնքային բյուջեի միջոցները գլխավոր ընտրակաշառքն են։
Ակնհայտ է, որ հերթական անգամ իշխանությունները իրավական գործընթացները օգտագործում են բացառապես քաղաքական նպատակներով՝ յոթ տարի «պայքարելով» նախկինների և նախկին բարքերի դեմ։
Անվերջ շարունակվող այս մղձավանջն ունի լուծում՝ ազատվել այս ամենից ձեր քվեաթերթիկով՝ մարտի 30-ին գնալով ընտրատեղամաս»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան