«ՀՅԴ-ն ոչ մեկին բացատրություն տալու անհրաժեշտություն չունի». Իշխան Սաղաթելյան
![]() «Դաշնակցությունն էլ կողմ քվեարկեց, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության. այդ թեման Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցներն են բացել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողի այդ դիտարկմանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ ինքը այդ թեմայով բազմիցս արտահայտվել է. «Ռոբերտ Քոչարյանը մեր գործընկերն է, գրեթե ամեն օր շփումներ եմ ունենում: Սերժ Սարգսյանի հետ անհրաժեշտության դեպքում հանդիպում ենք, քննարկում ենք, ես իմ բոլոր տեսակետները այդ հարցերի վերաբերյալ ասել եմ: Լրացուցիչ հրապարակային ասելիք չունեմ»: «Ձեր ասածից տպավորություն էր, որ Դաշնակցությունը ոնց որ Քոչարյանին ներկայացրել է բացատրություն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկել»,- հնչեց նման տեսակետ, ինչին պատգամավորը արձագանքեց. «Դաշնակցությունը որևէ մեկին բացատրություն տալու անհրաժեշտություն չունի, որովհետև մենք մեր անելիքի համար բացատրություն ենք տալիս մեր շարքերին, մեր ընտրողներին: Ռոբերտ Քոչարյանի հետ մենք ձևավորել ենք դաշինք, շատ սերտորեն, փոխվստահության մթնոլորտում աշխատում ենք, որևէ խնդիր չունենք»: |
«Ընդդիմության մեջ լարվածություն չկա․ համաձայնության կգանք». Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)
3009:30«Գյումրիի 31/69 տեղամասում վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»․ «ՀայաՔվե» (տեսանյութ)
5909:06«Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է, քանի դեռ այդ մարդկանց չես ապահովել տներով ու աշխատանքով»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
7908:48«Տեսանկարահանման կարգի խախտումներ են արձանագրվել»․ ՊԶՄԿ
7408:18Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9308:06«Վազգենի նմանների կարիքը շատ կա հիմա»․ Մարինե Պետրոսյան
18901:30