Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Քո համաքաղաքացիներին բռնել տալով՝ ուզում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր»․ Հայկ Մամիջանյանը՝ Սարիկ Մինասյանին

149
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 14:18
«Քո համաքաղաքացիներին բռնել տալով՝ ուզում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր»․ Հայկ Մամիջանյանը՝ Սարիկ Մինասյանին

Ինչպես հայտնել ենք Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում խուզարկություն է իրականացվել։ Նրա խոսքով «քրեական գործեր են սարքվում հոր և տղայի վրա»։ Գրիգորյանը հայտնել էր, որ գործը ամենայն հավանականությամբ վերաբերվում է փողոցների շիբինապատմանը, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ևս նշեց, որ գործը վերաբերվում է շիբինապատմանը․ «Այն նույնը, ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն շիբինապատել է մեկ-երկու փողոց, այդ նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը․․․Սարիկ Մինասյան, ընտրություններից հետո շարունակելու ես ապրել Գյումրիում, Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով ուզում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր, չգիտեմ, հետո ոնց է Գյումրի քաղաքում քայլելու»,- ասաց Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը