Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

ՀՀ իշխանությունը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների ցանկը

72
Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 10:41
ՀՀ իշխանությունը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների ցանկը

Հայկական կողմը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների ցանկը։ Այս մասին հայտնի է դառնում Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանից։ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի մարտի 13-ին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում անդրադարձել է Ձեր կողմից բարձրացված հարցերին»,- նշված է պատասխանում: