Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Գյումրիում կատարվածն ահաբեկում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդգնել են Նիկոլին չլսել»․ Աննա Մկրտչյան

210
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 20:24
«Գյումրիում կատարվածն ահաբեկում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդգնել են Նիկոլին չլսել»․ Աննա Մկրտչյան

«Սա ահաբեկում է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուղղակի հանդգնել են Նիկոլին չլսել և որոշել են, որ ՀՀ-ում կարող է լինել ընտրություն, ընտրական գործընթաց, որ, օրինակ, գյումրեցին կարող է գնալ ու քվեաթերթիկով որոշել, թե ով պիտի լինի քաղաքապետ»,- անդրադառնալով այսօր Գյումրիում տեղի ունեցած խուզարկություններին ու ձերբակալություններին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Բա դուք չեք հիշո՞ւմ, որ Նիկոլը գոռում էր ԱԺ-ից և Հանրապետության հրապարակում՝ էդ ո՞ր մի դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի, բա դուք չեք հիշո՞ւմ, չեք լսե՞լ էդ ձայնագրությունը, որ ասում է՝ ում ուզեմ, պիտի կալանքը տաք։ Չեք հիշո՞ւմ, որ ԲԴԽ անդամներին, Վճռաբեկի, ՍԴ դատավորներին, մնացած դատարանների նախագահներին կանչում էր կառավարություն ու ասում՝ չեմ հասկանում, իմ նիկոլահպատակ ստրուկներ, 100 միջնորդություն ենք անում կալանքի վերաբերյալ, ինչո՞ւ եք 99-ը բավարարում․․․ Չենք մոռացել, բայց մարդիկ, որոնք միամտաբար կարծում են, որ ինչ-որ պրոցես կարող է լինել ՀՀ-ում, Նիկոլը նրանց հիշեցնում է այդ պրոցեսի բացակայության մասին և իր հետ որևէ պրոցեսի գնալու բացակայության մասին»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով՝ կուզենայի ասել, որ սա թատերական ներկայացում է Նիկոլի կողմից տրվող, բայց չէ, սա նման է Վերջին զանգի, ու տա Աստված, որ սա իրենց «Վերջին զանգը» լինի։

«Գյումրիում կատարվածն ահաբեկում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդգնել են Նիկոլին չլսել»․ Աննա Մկրտչյան