Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Այս անհիմն ռեպրեսիաները վկայում են ՔՊ-ի վախերի և մոտալուտ վախճանի մասին»․ Մանուկ Սուքիասյան

190
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 18:18
«Այս անհիմն ռեպրեսիաները վկայում են ՔՊ-ի վախերի և մոտալուտ վախճանի մասին»․ Մանուկ Սուքիասյան

«Մայր Հայաստան» դաշինքը Գյումրիում հրավիրել է ամփոփիչ հավաք։ Հիշեցնենք, որ այս հավաքին ընդառաջ՝ իրավապահները մի շարք խուզարկություններ էին իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և դաշինքի համակիրների տներում։

«Այդ ռեպրեսիաները, ձերբակալությունները խոսում են այն մասին, որ իշխանությունները ռեալ հողի վրա զգալով, որ ունեն շատ խղճուկ և ցածր վարկանիշ, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, ճնշումներ գործադրել և իրենց համար ցանկալի պատկեր ստանալ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

«Ես կարծում եմ, որ իշխանությունները գյումրեցուն լավ չեն ճանաչում, և այն թաց ապտակը, որ նրանք մարտի 30-ին կստանան, գալու է վկայելու այն մասին, որ իրենք իրականությունից կտրված են, և այդ ճղճիմ, անհիմն հետապնդումներն ընդամենը խոսում են իրենց վախերի ու մոտալուտ վախճանի մասին»,- ընդգծեց Սուքիասյանը։

«Այս անհիմն ռեպրեսիաները վկայում են ՔՊ-ի վախերի և մոտալուտ վախճանի մասին»․ Մանուկ Սուքիասյան