«Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է միջազգային անվտանգությունն ապահովելու համար»․ Թրամփ
![]() Աշխարհը, ներառյալ Դանիան, շահագրգռված է, որ Գրենլանդիան պատկանի ԱՄՆ-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մեզ պետք է Գրենլանդիան։ Աշխարհին, ներառյալ Դանիային, նույնպես պետք է, որ Գրենլանդիան մերը լինի: Դանիան ցանկանում է, որ Գրենլանդիան պատկանի Ամերիկային», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ ռուսական և չինական նավերը նավարկում են Գրենլանդիայի մոտ, ուստի ԱՄՆ-ն «պետք է այնտեղ լինի»։ «Եթե մենք այնտեղ չլինենք, չենք կարողանա ապահովել ազգային կամ միջազգային անվտանգությունը»,- ընդգծել է նա։ Նոյեմբերին վերընտրվելուց ի վեր Թրամփը ցանկություն է հայտնել Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնել՝ չբացառելով ռազմական ուժի կիրառումը։ Գրենլանդիայի և Դանիայի իշխանությունները դեմ էին արտահայտվել այս գաղափարին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
