«Մտածում են` վախի մթնոլորտից ելնելով՝ գյումրեցին չի գնալու քվեարկության»․ Ալեն Սիմոնյան
![]() «Գյումրիում որոշ թեկնածուներ ճնշում են ընտրողներին, կարծում են, թե հին ձևերը նորից անցնելու են։ Այդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից կամ ինչ-որ խուժանական, գողական բաներից ելնելով՝ չեն գնալու քվեարկեն, բայց ես վստահ եմ՝ գյումրեցին իրենց պատասխանը տալու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով Գյումրիում ուժայինների գործողություններին և հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ երբ ՔՊ-ի թեկնածուն է շեբենապատում փողոցները, ընտրակաշառք չէ, իսկ երբ ընդդիմադիր թեկնածուն է դաանում, ընկալվում է որպես ընտրակաշառք է, Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե նման փաստ կա, երկուսն էլ համարվում է ընտրակաշառք, երկուսն էլ պետք է պատժվեն՝ ով ուզում է լինի: Չեն կարող երկակի ստանդարտներ լինեն»։ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ՔՊ-ն Գյումրիում չի պարտվելու․ «Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին, չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է ու չի տեսնում, թե ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս կողմում»,- հայտարարեց նա: |
«Ընդդիմության մեջ լարվածություն չկա․ համաձայնության կգանք». Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)
3009:30«Գյումրիի 31/69 տեղամասում վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»․ «ՀայաՔվե» (տեսանյութ)
5909:06«Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է, քանի դեռ այդ մարդկանց չես ապահովել տներով ու աշխատանքով»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
7908:48«Տեսանկարահանման կարգի խախտումներ են արձանագրվել»․ ՊԶՄԿ
7408:18Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9308:06«Վազգենի նմանների կարիքը շատ կա հիմա»․ Մարինե Պետրոսյան
18901:30