«Ամեն գործ ձախողել եք, ո՞նց կարող ենք պատերազմում հաղթել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ՊՆ-ն՝ քայլած ուսուցիչ նախարարով, նախարարի՝ նախկին ոստիկանապետ, Երևանի նախկին քաղաքապետ, ֆինանսիստ տեղակալներով, նախարարի ջահել, սիրուն աղջիկ խորհրդականով, փոխանակ Ադրբեջանի կողմից խիստ հավանական հարձակմանը նախապատրաստվի, շարունակ հերքումներ է տալիս Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությանը, դարձել է հերքումների նախարարություն։ Ճիշտ եք անում, որ հերքում եք, սակայն այս անգամ Ադրբեջանի հարձակման, հնարավոր պարտության դեպքում ո՞ւմ եք մեղավոր համարելու՝ Ռուսաստանի՞ն, «նախկինների՞ն», Եվրոպայի՞ն։ Եթե նախատեք, թե ինչու եմ պարտության մասին նախապես ասում, կհակադարձեմ, որ ամեն գործ ձախողել եք, ո՞նց կարող ենք պատերազմում հաղթել, նաև կասեմ՝ ինչու էր 2020 թվականի պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը հայտարարում պարտության մասին, ԱԺ-ի ամբիոնից ասելով՝ եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ-որ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Չճանաչեցի՞ք»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
