Քաղաքապետարանն ուշացրեց, USAID-ն` դադարեցրեց․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանի ոչ պրոֆեսիոնալ, դանդաղկոտ, բյուրոկրատական գործունեության արդյունքում, պարզվում է, տուժել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանը։ Շատերը նկատած կլինեն, որ վերջին ամիսներին վերանորոգման նպատակով փակ էր Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետնամասում գտնվող այգին, իսկ շրջակա շենքերը քանդված էին։ Շատերը, հավանաբար, նկատած կլինեն, որ շինարարական աշխատանքների մասին ազդարարող տեղեկատվական պաստառ էր տեղադրվել, համաձայն որ՝ վերանորոգումն իրականացվում էր USAID կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ։ Սակայն օրեր առաջ պաստառի վրայից հանվել-ջնջվել են USAID-ի տարբերանշանները։ Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն այնքան է ձգձգել շինթույլտվության տրամադրման գործընթացը, որ վերանորոգումը չի արվել, իսկ Թրամփի՝ իշխանության գալուց հետո USAID-ն և նրա ծրագրերը փակվել են՝ կիսատ թողնելով նաեւ այս այգու կառուցումը»։ |
«Անհետ կորած զինծառայողների ծնողներն իշխանության հետքայլը համարում են վերջին հնարավորության մարում»․ Տիգրան Աբրահամյան
4910:00Թրամփը հայտնել է Իրաքում ԻՊ առաջնորդի ոչնչացման մասին
8709:37Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․ «Ժողովուրդ»
5809:00«Մեզ իրական բանակցային գործընթաց է անհրաժեշտ»․ Մետաքսե Հակոբյան
7208:42«Խնդիրն այն է, որ շարունակում ենք փնտրել մեր մասնակցությունը չպահանջող լուծումներ»․ Սուրեն Պետրոսյան
15603:12«Արևմուտքի հետ դաշինքը Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու միակ ռեալ ուղին է»․ Արման Բաբաջանյան
18602:18