«ՆԱՏՕ-ն լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Արկտիկայում ՌԴ-ի անվտանգության համար». ՌԴ ԱԳՆ
![]() Քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնվում է, այն լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Արկտիկայում Ռուսաստանի անվտանգության համար, տարածաշրջանում ռազմական և քաղաքական լարվածությունն աճում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, արևմտյան երկրների դրդմամբ, Արկտիկայում բացասական միտումները, ցավոք, աճում են: Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք և, այդպիսով, տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության աճն առաջացրել է ռազմական և քաղաքական լարվածության աճ»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործողությունները տարածաշրջանում «լրացուցիչ մարտահրավերներ և սպառնալիքներ են ստեղծում Ռուսաստանի անվտանգության և նրա ազգային շահերի համար: Հայտնի է, որ կիրառվում են ոչ լեգիտիմ պատժամիջոցներ, որոնք կոչված են խոչընդոտելու Ռուսաստանի արկտիկական գոտու զարգացումը և, ընդհանուր առմամաբ, ողջ հյուսիսում միջազգային համագործակցությունը», - նշել է դիվանագետը։ «Հյուսիսատլանտյան դաշինքը նաև մտադիր է մոտ ապագայում ակտիվացնել ռազմական ուսումնական գործունեությունը Ռուսաստանի հյուսիսային սահմանների մոտ», հավելել է Մասլեննիկովը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
