Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ.

«Փաշինյանը խոստովանում է՝ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է». Սուրեն Սուրենյանց

130
Երեկ, 12:54
«Փաշինյանը խոստովանում է՝ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Երբ Փաշինյանը պնդում է, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն՝ անուղղակիորեն խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է:

Վաղուց օրինաչափություն է դարձել, որ Փաշինյանը գեղեցիկ փաթեթավորումներով մեր հասարակությանը հրամցնում է ադրբեջանական թեզեր ու պահանջներ:

Փաշինյանին իշխանությունից հեռացնելն այլևս ոչ միայն ներքաղաքական անհրաժեշտություն է, այլ իմպերատիվ, որը բխում է պետություն ունենալու մեր ցանկությունից»: