«Նոր սահմանադրությունը կունենա տարածաշրջանային նշանակություն». Նիկոլ Փաշինյան
![]() «2018 թվականի հեղափոխության հետ նոր Սահմանադրության օրակարգը եղել է։ Էն ժամանակ ես համարել եմ, որ դա իրագործելի չէ, ինչո՞ւ, որովհետև 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտավ էն Սահմանադրությունը, որն այսօր գործում է»,- «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության նախագծի քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նոր սահմանադրության մասին առաջարկած իմ թեզը շատ քննարկվեց, այն ներկայացվեց իբրև Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում, «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության պայմաններում այն ունի բացարձակապես այլ նշանակություն։ Այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել՝ կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ Բայց դեռ էն ժամանակվանից կար նոր Սահմանադրության օրակարգը, ընդ որում նույն հիմնավորմամբ, չնայած հիմնավորումը հիմա ավելի հարստացել է: Անտրամաբանական էր երկու ամիս ուժի մեջ լինող Սահմանադրությունը փոխել: Ինչո՞ւ էր անտրամաբանական, ոչ թե հիմնավորումն էր վերացել, այլ ի վերջո էլի լինելու էր նույն հարցը՝ խորհրդարանական կառավարման համակարգ, թե կիսանախագահական, և այս հարցի պատասխանը շատ դժվար կլիներ տալ, երբ խորհրդարանական համակարգը գործում էր ընդամենը 1-2 ամիս: Բայց նոր Սահմանադրության թեման շատ կարևոր է, մեկը այն հիմնավորմամբ, որը ես ինձ համար ունեի 2018 թվականին, մյուսը որ վարչապետի պաշտոնում լինելու բերումով այդ ընկալումը խորացել է։ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու և հարաբերվելու կանոնների մասին»,-ասաց նա։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
