«Դուդան ԱՄՆ-ին կոչ է անում միջուկային զենք տեղակայել Լեհաստանում»․ #FT
806
Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 10:14
![]() Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ-ին կոչ է անում միջուկային զենք տեղակայել Լեհաստանում։ Այս հարցը, Financial Times թերթի փոխանցմամբ, Լեհաստանի նախագահը քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ: Թերթին տված հարցազրույցում Դուդան ասել է, որ հնարավոր է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային զենքը Արևմտյան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից տեղափոխի Լեհաստան։ «ՆԱՏՕ-ի սահմանները տեղաշարժվեցին դեպի արևելք 1999 թվականին, ուստի 26 տարի անց պետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի տեղաշարժ դեպի արևելք: Ինձ համար դա ակնհայտ է: Կարծում եմ, որ ոչ միայն ժամանակն է դա անելու, այլև ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերն արդեն այստեղ լինեին», - նշել է Դուդան: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
