«Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք ստեղծել, ԱՄՆ-ն չէր կարողանա կանգնեցնել մեզ»․ Խամենեի
749
Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 09:38
![]() ԱՄՆ-ն չէր կարողանա կանգնեցնել Իրանին, եթե նա իսկապես ցանկանար միջուկային զենք ստանալ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Նրանք (ԱՄՆ-ն) ասում են՝ մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ստանալ: Եթե մենք իսկապես ցանկանայինք միջուկային զենք ստեղծել, Ամերիկան չէր կարողանա կանգնեցնել մեզ»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում ISNA լրատվական գործակալությունը։ «Այն, որ մենք միջուկային զենք չունենք և չենք ուզում, պատճառն այն է, որ մենք չենք դա ուզում՝ ինչ-ինչ պատճառներով, այդ պատճառների մասին մենք արդեն խոսել ենք, քննարկել։ Մենք ինքներս չէինք ցանկանում անել դա, և եթե նույնիսկ ցանկանայինք, նրանք չէին կարողանա մեզ կանգնեցնել»,- նշել է Իրանի գերագույն առաջնորդը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
