Նոր Խարբերդում տղամարդը սպառնացել է նռնակներ պայթեցնել
![]() Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է, այն պայթեցնել: Պարզվել է՝ նշված տան բակում տան բնակիչ 28-ամյա Նարեկ Մ.-ն իր ձեռքերում պահել է մարտական նռնակներ և պահանջում է, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ գրավի տունը պայթեցնելու է, քանի որ քեռի ոմն Հովոն պետք է պատասխան տա: Ոստիկանները մոտ 1,5 ժամ բանակցություններ են վարել, ինչից հետո հաջողվում է Նարեկ Մ.-ին համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ու բացատրական աշխատանքների շնորհիվ նռնակները հանձնել է ոստիկանության ծառայողներին: Նռնակները բարեհաջող վնասազերծելուց հետո ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
