«Թուրքիան պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնի Ուկրաինայի համար»․ Տուսկ
![]() Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայում խաղաղ գործընթացի և Եվրոպայում անվտանգության համար։ «Ես հստակ առաջարկություն եմ արել նախագահ Էրդողանին, որ Թուրքիան պետք է հնարավորինս շատ համատեղ պատասխանատվություն ստանձնի Ուկրաինայում խաղաղ գործընթացի համար՝ երաշխավորելով կայունությունն ու անվտանգությունը մեր ողջ տարածաշրջանում»,- ասել է Տուսկը Անկարայում՝ Թուրքիայի ղեկավարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք պատրաստ ենք համագործակցել մեր թուրք գործընկերների հետ պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ես չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մենք պատմական բեկում ենք կատարել», - հավելել է Լեհաստանի վարչապետը։ Տուսկը հայտնել է նաև, որ Էրդողանի հետ քննարկել է երկու երկրների ընկերությունների համագործակցության հեռանկարը՝ Սիրիայում շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման հարցում։ Վարչապետը տեղեկացրել է, որ Էրդողանը Վարշավա կայցելի ապրիլին։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
