«Ալիևի ռեժիմը ոչ միայն չի հարգում մարդու իրավունքները, այլև շարունակում է բռնազավթել ՀՀ տարածքը»․ ԵԽ պատգամավոր
![]() Մարտի 12-ին Եվրոխորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ բանտարկյալների կեղծ դատավարությունների վերաբերյալ բանաձևը։ Ավելի քան մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից, սակայն հայերը դեռ չեն կարողանում բուժել իրենց վերքերը։ Այս մասին Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի լիագումար նիստին խոսել է Կիպրոսը ներկայացնող ԵԽ պատգամավոր Գեադիս Գեադին։ «Հայերի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են։ Ցավոք, Ալիևի ռեժիմը ոչ միայն չի հարգում միջազգային իրավունքը և մարդու իրավունքները, այլև շարունակում է ապօրինի բռնազավթել Հայաստանի տարածքը։ Եվրամիությունը պետք է պաշտպանի ժողովրդավարական արժեքները. ԵՄ-ն պետք է հաստատակամորեն դեմ կանգնի Ադրբեջանին և Թուրքիային, որոնք միջազգային հանցագործներ են։ Մենք պետք է վերջ տանք էթնիկ զտումներին, որոնք տեղի են ունենում հայերի, հույների և կիպրացիների դեմ», հայտարարել է Գեադիս Գեադին։ Բաքվում պահվող հայ գերիների հարցին անդրադարձել է նաև Ռումինիան ներկայացնող ԵԽ պատգամավոր Վասիլե Դինկուն։ «Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալների վիճակը լուրջ հարցեր է առաջացնում Կովկասում արդարության, կայունության և խաղաղության վերաբերյալ։ Պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի պաշտոնյաների, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են դատական այս չարաշահումների մեջ։ Մենք պետք է խստորեն պատժենք այս պաշտոնյաներին և չխրախուսենք հետագա չարաշահումները։ Հեռանկարը հեռու է դրական լինելուց: Պետք է գործենք հիմա և կոնկրետ քայլեր ձեռնարկենք ապագա ողբերգությունը կանխելու համար», ասել է Վասիլե Դինկուն։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
