ԵԽ-ն Ադրբեջանում պահվող հայերին ճանաչել է որպես ռազմագերիներ
739
Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 11:56
![]() Եվրոխորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին ճանաչել է որպես ռազմագերիներ և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակել։ Այս մասին բանաձևը Եվրոխորհրդարանում քննարկվել էր երեկ երեկոյան, իսկ փաստաթուղթը քվեարկության կդրվի այսօր կեսօրին։ Բանաձևին միացել են խորհրդարանի բոլոր հիմնական խմբակցությունները։ «Մենք այլևս չենք կարող լռել», - ասել է բանաձևի համահեղինակներից Մագինա Մեժուգը և հավելել՝ «Միակ հանցագործությունը, որ այս մարդիկ արել են, այն էր, որ նրանք պաշտպանել են իրենց հողը, ժողովրդին և իրենց իրավունքները: Եթե հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, դա կնշանակի, որ մենք հստակ ազդանշան ենք հղում Ալիևին, որ նա կարող է անպատիժ շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ»։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
