«ԵՄ-ն և Ռուսաստանը միայնակ թողեցին հայ ժողովրդին»․ ԵԽ պատգամավոր
1029
Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 12:38
![]() Ադրբեջանական հարձակման ժամանակ թե՛ ԵՄ-ն, թե՛ Ռուսաստանը միայնակ թողեցին հայ ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Գերմանիան ներկայացնող Եվրոխորհրդարանի պատգամավոր Թոմաս Ֆրյոհլիխը՝ Ստրասբուրգում կայացած ԵԽ լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ «Հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել փախչել, նրանցից ոմանք այսօր գերեվարված են: Այսօր մենք ականատես ենք լինոում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմանը: Բայց ինչո՞ւ մենք այդքան քիչ ենք լսում այդ մասին: Հարավային Կովկասում կայունությունը բխում է ԵՄ շահերից։ Մեզ պետք են խաղաղ բանակցություններ և պատշաճ վերաբերմունք հայ գերիների, հայ ժողովրդի և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ», հայտնել է ԵԽ պատգամավորը: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
