«Այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ մամուլի ասուլիսում բացատրել է, թե ինչու է Ուկրաինան սատարում հրադադարի մասին ԱՄՆ-ի գաղափարը, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։ «Մեզնից ոչ ոք չի վստահում ռուսներին, մենք անցել ենք դրա միջով։ Բայց մենք չենք խաղա այն նարատիվների հետ, որոնք Ռուսաստանը տարածում է աշխարհով մեկ, թե մենք, իբր, չենք ցանկանում, որ պատերազմն ավարտվի։ Ես շատ լուրջ եմ տրամադրված, և ինձ համար կարևոր է պատերազմի ավարտը։ Ուզում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը տեսնի դա, որպեսզի ամերիկացիները տեսնեն և զգան դա: Եվ որպեսզի Եվրոպան և բոլորը միակարծիք լինեն այն հարցում, որ պետք է ամեն ինչ անել Ռուսաստանին ստիպելու՝ դադարեցնել այս պատերազմը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Հիշեցնենք, որ Մարտի 11-ին Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության են եկել 30-օրյա հրադադարի շուրջ և ստորագրել համաձայնագիր՝ Ուկրաինայում հանքային ռեսուրսների համատեղ շահագործման վերաբերյալ։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
