«ՀՀ պարագայում խորհրդարանական կառավարման մոդելն առավել հեռանկարային է». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հաճախ է հնարավոր լսել քննարկում ու բանավեճ այն մասին, որ Սահմանադրության առումով խնդիր է կառավարման մոդելը, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելը թուլացրել է կառավարման էֆեկտիվությունը: Սակայն այս հարցը այսպես ասած տեսական դաշտում է: Տեսական այն իմաստով, որ ըստ էության հնարավոր չէ ստույգ արձանագրել, թե արդյո՞ք կառավարման համակարգն է խնդիրը: Օրինակ, եթե Հայաստանում լիներ նախագահական համակարգ և Նիկոլ Փաշինյանը լիներ ոչ թե վարչապետ, այլ՝ նախագահ, դա նշանակում է, որ նա պատերազմն ավելի արդյունավե՞տ կկառավարեր, քան վարչապետի պաշտոնում: Մեղմ ասած խիստ կասկածում եմ: Իհարկե, հնարավոր չէ կնիքով հաստատել թե մեկը, թե մյուսը, բայց դրա համար եկեք հասկանանք՝ վարչապետի կարգավիճակում ո՞ր լիազորության, ի՞նչ լիազորության պակասն է խանգարել նրան ավելի արդյունավետ կառավարել պատերազմը և նոյեմբերի 9-ից հետո քաղաքական-դիվանագիտական գործընթացը: Ի՞նչ լիաազորության բացակայություն է խանգարել նրան, որ օգնելու էր նախագահի կարգավիճակ ունենալու պարագայում: Խնդիրը չի եղել կառավարման մոդելը: Խնդիրը եղել է կառավարչի կարողությունները, նրա թիմի կարողությունները: Ինչ վերաբերում է մոդելին, ապա Հայաստանի պարագայում կարծում եմ խորհրդարանական կառավարման մոդելն այդուհանդերձ առավել օպտիմալ և հեռանկարային է, որովհետև այն թույլ է տալիս ձևավորել պետական քաղաքականության արտաքին ավելի մեծ ճկունություն: Այլ հարց է՝ պետությունը կարողանո՞ւմ է օգտագործել դա, թե՞ ոչ, գտնո՞ւմ է այդքան իմաստություն ու հմտություն, թե՞ ոչ: Եթե դա չի գտնվում, ապա որևէ բան չի օգնի նաև նախագահական մոդելի պարագայում: Ընդհանուր առմամբ, կրկնեմ, այստեղ իհարկե որևէ պնդման հարց չէ՝ այս մոդելն է ճիշտը, թե՝ մյուսը: Սա նույնիսկ «հավերժական հարց» կարող է դիտվել քաղաքականության, քաղաքագիտության համար: Կան հաջողված օրինակներ բոլոր մոդելների, և անարդյունավետության օրինակներ բոլոր մոդելների դեպքում: Բայց, ինքս իմ կարծիքն արտահայտել եմ դեռևս հենց այն ժամանակ, երբ առաջ էր քաշվում մոդելի փոփոխությունը՝ 2015-ին ընդառաջ: Ես այդ հարցը դիտարկել եմ ներքաղաքական մոտիվներից վեր, անձերից վեր, և համարել եմ, որ խորհրդարանական կառավարման մոդելը՝ Հայաստանի շուրջ հասունացող միջազգային և անվտանգային իրադրության պայմաններում, առավել նախընտրելին է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36