Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ.

«Նիկոլի շնորհիվ «լրբերը սրբեր են դարձել»». Արա Պողոսյան

106
Այսօր, 03:12
«Նիկոլի շնորհիվ «լրբերը սրբեր են դարձել»». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Հայաստանի առաջնորդը լիներ Հայաստանին նվիրված մեկը, և ո'չ թե «տռաֆարետային ինքնիշխանական», առաջին բանը, որ կաներ, դա հասարակության ներսում համերաշխության ապահովումն ու համընդհանուր մոբիլիզացիան կլիներ։ Ընդ որում մոբիլիզացիա ո'չ միայն և ո'չ այնքան պատերազմի, որքան երկիրը վերականգնելու, տնտեսությունը հզորացնելու, անվտանգության բարձիկներ ստեղծելու, տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար։
Բայց Հայաստանում իշխում է Նիկոլը, ինչը ենթադրում է ատելություն, ներքին տարաձայնություններ, հանցագործությունների աճ, պառակտում, տնտեսության ռեգրես, հարկային տեռոր, ճգնաժամ, իրար նկատմամբ անվստահություն, անբարոյականության աճ, կոլաբորացիոնիզմ, ատելություն...
Իսկ ինչպես հայտնի երգում է ասվում, Նիկոլի շնորհիվ «լրբերը սրբեր են դարձել»»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան