Սիրիայի քրդերը պայմանագիր են կնքել նոր ռեժիմի հետ
![]() Սիրիայի քրդերը պայմանագիր են կնքել նոր ռեժիմի հետ, միացել անվտանգության ծառայություններին: Նշենք, որ այսօր ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ գործողության ավարտի մասին», որն իրականացվել է առափնյա նահանգներում, որոնց բնակչության զգալի մասը ալավիներ են։ «Մեր ուժերը կարողացան չեզոքացնել հին ռեժիմի կողմնակիցներից բաղկացած մի քանի բջիջներ Տարտուս և Լաթաքիա նահանգների բնակավայրերում: Գործողության նպատակներին հասնելուց հետո որոշում կայացվեց դադարեցնել այն»,- ասել է նախարարության խոսնակ Հասան Աբդուլ-Ղանին: Գործողությունը սկսվել է մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ Լաթաքիայի մերձակայքում կառավարական ստորաբաժանումը դարանակալվել է Ասադի կողմնակիցների կողմից, որոնք նույնպես պատկանում էին ալավիական համայնքին: Գործողությունը հանգեցրել է 1500 մարդու մահվան՝ ըստ վիճակագրական աղբյուրների, որոնց ճնշող մեծամասնությունը ալավի խաղաղ բնակիչներ էին: Քննադատների քննադատության ներքո Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարեց սպանությունները հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
