Բեռլինում գերիների ազատ արձակման պահանջով ակցիա է անցկացվել
![]() Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայ համայնքը ակցիա է իրականացրել՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ գերեվարված պատանդները Բաքվում դատվում են, որովհետև հայ են։ Նրանք պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների և կառույցների նկատմամբ։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները՝ ԵՄ-ն պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառի պատասխանատուների, այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների դեմ, և վերագնահատի Ադրբեջանի հետ իր տնտեսական և էներգետիկ հարաբերությունները՝ խուսափելու համար մեղսակցությունից»,- նշված է հայտարարության մեջ: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ապահովել հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը, կանխարգելել մշակութային արժեքների հետագա ոչնչացումը, ինչպես նաև երաշխավորել տեղահանված հայերի վերադարձի իրավունքը»։ |
«Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը». «ՀայաՔվե»
1710:18«Գյումրիում թալան հետ բերող վարչապետը տեղյակ չի՞ Ալենի կոշիկների գներից». Սյուզի Բադոյան
10709:06Ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
8109:00Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն. Ադրբեջանը կլինի դիտորդների թվում
31800:15«Starlink-ը երբեք չի փակի տերմինալներն Ուկրաինայում». Իլոն Մասկ
30700:10«Իմ թեկնածուն Վարդան Ղուկասյանն է» ասող գյումրեցի երիտասարդը ողջագուրվում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)
180Երեկ, 23:24