Բանակցություններում ձախողման դեպքում Ուկրաինան վտանգում է կորցնել հետագա աջակցությունը. The Economist
![]() The Economist-ը հայտնում է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունները կարող են չափազանց կարևոր լինել Կիևի համար: Ձախողման դեպքում Ուկրաինան վտանգում է կորցնել հետագա աջակցության հնարավորությունը։ ՌԴ Քաղաքական գիտությունների ակադեմիայի խորհրդի անդամ և PRISP կենտրոնի փորձագետ Վլադիմիր Շապովալովը NewsInfo-ի համար մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հարաբերություններում հնարավոր փոփոխությունները: Շապովալովի խոսքով, Թրամփի բանակցային ոճը սկզբնական փուլում բնութագրվում է կոշտությամբ, սակայն հետագայում կարող է մեղմանալ։ «Թրամփը հաճախ սկսում է բանակցային բարձր դիրքից՝ շատ կոշտ պահանջներով, բայց հետո անցնում է ավելի մեղմ դիրքի»,- նշել է փորձագետը։ Նա չի բացառել, որ Թրամփը կարող է գործարք կնքել Կիևի ռեժիմի հետ՝ բավարարվելով «հաշտարար դիրքորոշման հավաստիացումներով ու հայտարարություններով» և ստորագրելով հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Սակայն Շապովալովն ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկու կերպարը Թրամփի համար մնում է «անընդունելի»։ «Զելենսկին շատ վնաս է հասցրել անձամբ Թրամփին, և, հետևաբար, Կիևի ռեժիմի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման հնարավոր մեղմացումը չի ուղեկցվի նրա աչքին Զելենսկու հեղինակության վերականգնմամբ: Թրամփն, ամենայն հավանականությամբ, կուզենա Կիևի ղեկավար տեսնել այլ անձի»,- ասաել է փորձագետը։ Բացի այդ, ըստ Շապովալովի, Թրամփի համար անընդունելի են Զելենսկու և Եվրոմիության միջև առանձին բանակցությունները։ Նրա համար կարևոր է նաև հնարավորինս հեռու մնալ ուկրաինական հակամարտությունից՝ «ազգային շահերը պաշտպանելու և ֆինանսական հոսքերի մսխումը նվազագույնի հասցնելու համար»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
