Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ.

«Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն»․ Աբգար Պողոսյան

135
Երեկ, 23:12
«Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն»․ Աբգար Պողոսյան

Փաստաբան Աբգար Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ա. Նիկողոսյանի, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը Ղարիբ Բաբայանին առնչվող վարույթով՝ արձանագրելով ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ բացակայությունը։

Այսպիսով, պարոն Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերանան։

Կեցցե՛, Արդարադատությունը։

Հ.Գ. 1 - Ղարիբ Բաբայանը մեղադրվում էր ՀՀ Քր. Օր-ի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ։ Ըստ քննչական մարմնի՝ նա ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով, անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու նպատակով տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է դրան ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով տարածել է նյութ։

Հ.Գ. 2-ադրբեջանցիների պաշտպանությանն ուղղված վարույթը պետք է դառնա անմարսելի»։

Աղբյուրը`   Աբգար Պողոսյան