18-ամյա տղան դանակահարել է 28-ամյա երիտասարդին
![]() Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Վարդենիսի համայնքային ոստիկանների և Գեղարքունիքի մարզային վարչության քրեական ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 5-ին, ժամը 23-ին, 46-ամյա հայրը և 18-ամյա որդին իրենց տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծել են 28-ամյա համագյուղացուն, այդ ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը խոհանոցային դանակով հարվածել է նրան: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: |

Ծեծի ենթարկվածը Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է
159Երեկ, 16:36
«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան
215Երեկ, 15:42
3 մահ՝ մի քանի վայրկյանում (տեսանյութ)
229Երեկ, 15:40
Կիևը հրթիռակոծվել է (տեսանյութ)
245Երեկ, 14:23
Թուրքական ընկերության նավը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել
206Երեկ, 14:05
Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
23320.08.2026, 23:42
