Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ.

«Պայքարը կոռուպցիայի՞ դեմ է, թե՞ Նիկոլի փայը չտալու»․ Սևակ Հակոբյան

119
Այսօր, 00:18
«Պայքարը կոռուպցիայի՞ դեմ է, թե՞ Նիկոլի փայը չտալու»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Պայքարը կոռուպցիայի դե՞մ է, թե՞ Նիկոլին փայը չտալու։
Երկու օր առաջ՝ փետրվարի 4-ին, ձերբակալվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը։ Դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք: Մեկ ամիս հետ գնանք․ փետրվարի 6-ին ձերբակալվեց 7 անձ՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավարը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը և այլք։ Մի քիչ էլ հետ գնանք՝ 2024թ․ նոյեմբերին Կենտրոնի թաղապետարանում 4 պաշտոնյա կալանավորվեց՝ խմբով կաշառք ստանալու մեղադրանքով: Մի քիչ էլ հետ գնանք՝ կալանավորվեց Արաբկիրի թաղապետը։ Մեկ համակարգից երբ մի քանի ամսում 20 հոգի կալանավորվում է կոռուպցիայի մեղադրանքով ու կասկածով, սա հենց համակարգային կոռուպցիան է։ Ու էս բոլորը, բացի նրանից, որ մեկ համակարգում են աշխատում, նաև նրանց կապում է մեկ այլ բան՝ «Քաղաքացիական պայմանագր»-ի իշխանությունը։ Սա ՔՊ-ի կոռուպցիան է։ Որ կոռուպցիոն դեպքերից խոսում ենք, շուտասելուկի նման ասում են՝ հա բա տեսնում եք՝ բռնում ենք։ Ո՞ւմ եք բռնում։ Դուք լսել ե՞ք, որ համակարգային կոռուպցիա լինի ու համակարգի գլխում խաբար չլինեն էդ մասին։ Իսկ ո՞ւր են վերևի կոռուպցիոներները, բա դրանց ինչի՞ չեք բռնում։ Սովետի թվից դեռ կա էդպիսի տարածված խոսք․ որ մեկին բռնում էին, հարցին, թե խի՞ են բռնել, պատասխանը հետևյալն էր՝ «վերևի» փայը նորմալ չեն տվել։ Հիմա Նիկոլի պայքարը ինչի՞ դեմ է, կոռուպցիայի՞, թե՞ նրա, որ փայը նորմալ տան։ Ես սա բնութագրում եմ պայքար փայը չտալու դեմ։
Հայաստանում վերջին տարիների ամենախայտառակ կոռուպցիոն դեպքերից է պետության, ժողովրդի գումարների վատնումը ԱՆԻՖ հիմնադրամով։ 25 մլն դոլարի կարգի վատնում։ Երեկ «Հետքը» նոր բացահայտումներ էր արել։ Ավինյանը սրա հետ կապ ունի՞, թե՞ չունի, չէ՞ որ հենց ԱՆԻՖ-ն էր համակարգում, փոխվարչապետ էր։ Ավինյանը երևի ոչ մի բանի հետ կապ չունի, 2018 թվականին Նիկոլի մամուլի քարտուղարն էր, հեղափոխությունից տարիներ անց դղյակատեր է դառնում՝ ունենալով պաշտոն, բայց կապ չունենալով կոռուպցիայի հետ։ Ու զավեշտը գիտե՞ք որն է, խորհրդարանում Նիկոլին հարց են տալիս, ասում է՝ եկեք հարգենք մարդկանց անմեղության կանխավարկածը։ Դա ասում է Նիկոլը, որի դեմ կան բազում հայցեր մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելու համար։ Հենց հերթը հասնում է ՔՊ-ին, պարզվում է անմեղության կանխավարկածը կարևոր է, ու անգամ հարց տալ չի կարելի։
Չկա մի օր, որ տպագիր մամուլը, առցանց մամուլը, հետաքննող մամուլը տեղեկություններ չհրապարակի ՔՊ-ականների կոռուպցիայի, կոռուպցիոն կասկածների, շահերի բախման մասին։ Այսօր կարդում ենք՝ 2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետը 54 մլն դրամանոց պայմանագրեր է կնքել եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ՍՊԸ-ի հետ։ Ու էդ ընկերության հիմնադիրն էլ իրենց հայրն է՝ ՔՊ-ական, Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը։ Ու 2022-25 թվականներին արդեն 4 պայմանագիր են կնքել իրար մեջ։ Հետաքրքիր է, չէ՞։ Հետո էլ ասում ենք՝ Սասունը Երկրապահը ծառայեցնում է Նիկոլի շահերին։ Բա մարդիկ տանջվում, վարկ վերցնում, տակ տալիս, հաջողություն մի օր են ունենում, իրենք բիզնեսը հեշտ են անում ու որ չբռնվեն, Արցախ-բան են ուրանում։ Քաղաքապետը եղբոր հիմնարկի հետ պայմանագիր է կնքում։ Էջմիածնի քաղաքապետարանը քաղաքապետի սկեսրայրից է վառելիքը գնում։ Իրենք պետական փողը ղեկավարում են, տնեցիքով տենդերները շահում են, Նիկոլս էլ կամերաների առաջ անհաշտ պայքար է մղում կռուպցիայի դեմ, թե բա հատ-հատ հետ եմ բերում։
Օրենքը արգելում է՞։ Է թքած օրենքի վրա, օրենքը Նիկոլը չէ՞։ Քանի կարողանում են, քանի իշխանության են, անում են։ Դատախազությունը իրենցն է, դրա համար էլ հենց ՔՊ-ականների կոռուպցիա կամ դրա կասկած կլինի, վարույթ չի հարուցվում, իսկ եթե հարուցվում է՝ ջրում են։
Ամեն անգամ կառավարությունը որոշումներ է կայացնում, օրենքներ է ընդունում, որոնք սպասարկում են որոշակի ֆինանսական խմբերի շահերը։ Ու երբ արևմտյան ժողովրդավարներն ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք եք գրանցել, չեմ հասկանում, թե ինչը նկատի ունեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնում, հետո կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվում է։ Հետո ԱՄՆ դեսպանը հանդիպում է էդ նույն մարդուն ու շնորհակալություն հայտնում կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Հետո հենց էդ պաշտոնյային Նիկոլը ՍՄՍ է գրում, թե՝ հրաժարակա՛ն տուր, սա էլ խելոք, խելոք տալիս է՝ «հարց չկա, շե՛ֆ» կանոններին համաձայն։ Նիկոլը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Հա բա, քրքրվավ, կասեր տատս։
Համակարգային կոռուպցիան էս է, որովհետև էս ամենը հենց ՔՊ համակարգն է։
Նիկոլը մի անգամ ֆեյսբուքում գրում էր՝ Հայաստանում կա՛մ կոռուպցիան պիտի լինի անհնար, կա՛մ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի: Բայց դա վաղուց էր, նոր էր վարչապետ, դա էն ժամանակ էր, որ հպարտանում էր, թե իրենց խմբակցությունում մեծահարուստ չկա։ Իսկ հիմա՞։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ վախենում էր ոչ թե նրանից, որ իրեն կասեն հողատու, դավաճան, թուրք, այլ որ կասեն կոռուպցիոներ։ Որովհետև կոռուպցիան հենց էն առասպելն էր, որը շահարկելով՝ իշխանության հասան։ Իսկ հիմա կոռուպցիան դարձել է իրենց իշխանության բրենդը։ Կարո՞ղ եք ասել, թե ոնց է լինում, որ ՔՊ-ականների հարազատներն արդեն ունեն գազալցակայաններ, բենզալցակայաններ, ամեն մեկը մի քանի ԱՁ ունի, ՍՊԸ ունի, որ մասնակցի տենդերների։ Նենց էլ չի, որ մի բան ստեղծել են, պետական փողը վերցրել՝ ինչ-որ ծառայություն են կազմակերպել կամ ինչ-որ ապրանքի մատակարարարում։ Թե հմի լավ էր, վատ էր, դրա ստուգող-բռնողն էլ իրենք են, միշտ էլ գոհ են։ Բա ժողովուրդ ջան, բա էս մեր ՔՊ-ականները, կհարցնեք, էլի, էդ ո՞նց եղավ, որ էս սաղ ունեցան։ Հոր տնի՞ց էին բերել։ Չէ, էն որ Նիկոլն ասում է՝ ձեր մի գրպանը պետբյուջեն է, այ էդ գրպանից»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան