Եվրոպական երկրների բանակների շտաբների պետերը կհանդիպեն Փարիզում
![]() Հաջորդ երեքշաբթի՝ մարտի 11-ին, Փարիզում կկայանա այն եվրոպական երկրների բանակների շտաբների պետերի հանդիպումը, որոնք պոտենցիալ պատրաստ են՝ մասնակցելու Ուկրաինայում եվրոպական կոնտինգենտին։ Այս մասին Le Figaro-ին հայտնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրները: Մակրոնը նախօրեին իր ելույթում հայտարարել էր Ուկրաինայի հարցով «վճռական կոալիցիայի» երկրների շտաբների ղեկավարների հանդիպման մասին։ Փարիզում այս հանդիպմանը ներկա կլինի նաև Ֆրանսիայի նախագահը, նշում է աղբյուրը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մակրոնը, հանդիպումը նվիրված կլինի Ուկրաինայում «եվրոպական ուժերի հնարավոր տեղակայմանը», որոնք «չեն գնա՝ կռվելու առաջին գծում», այլ «կերաշխավորեն խաղաղությանը լիակատար համապատասխանությունը» դրա հաստատումից հետո։ Մակրոնը նաև ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պայմանները չեն կարող նշանակել Ուկրաինայի փաստացի կապիտուլյացիան, և որ ողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության համար անհրաժեշտ է հուսալի խաղաղություն։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
