Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Փաշինյանն ու իր քաղաքական «одноразовый» ցելոֆանների խումբը ոչինչ չեն անում գերիների վերադարձի համար»․ Տիգրան Վարդանյան

145
Այսօր, 20:12
«Փաշինյանն ու իր քաղաքական «одноразовый» ցելոֆանների խումբը ոչինչ չեն անում գերիների վերադարձի համար»․ Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի՛ հայրենակիցներ, ու հատկապես Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության անդամների (այս բառը կարող եք հասկանալ յուրաքանչյուր իմաստով) ցանկացած խոսքին հավատացող մարդիկ:
Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական «одноразовый» ցելոֆանների խումբը որևէ բան չեն անում Բաքվից մեր գերիների ազատման կամ վերադարձի համար, որքան էլ նրանք ինչ-որ հայտարարություններ անեն, թե զբաղվում են կամ չեն խոսում, որ չվնասեն: Սա բացարձակ սուտ է:
Նախ, մինչև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Ադրբեջանում հայտնվելը, մենք ունենք էլի հայրենակիցներ, ովքեր այնտեղ են եղել՝ որպես մեղադրյալ ու այնտեղ են նաև հիմա՝ դատապարտված: Անշուշտ կեղծ դատավարական գործընթացների շրջանակներում: Օրինակ՝ Գոռը և ևս մեկ տղա, դատապարտվել են Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման: Անցել է մոտավորապես 4 տարի: Նրանք պատերազմի ժամանակ կամավոր են եղել, բայց հետո շրջափակման մեջ հայտնվելով՝ գերեվարվել: Նրանք եղել են Նիկոլ Փաշինյաի երդվյալ աջակից, բայց ես նման պայմաններում դնում եմ մի կողմ այդ հանգամանքը: Կարծում եմ տղաները շատ լավ հասկանում են, թե ինչ սրիկայի են աջակցել ու հավատացել, ով այս չորս տարիների ընթացքում մատը մատին չի տվել գոնե նրանց համար: Իրենց մասին որևէ մեկը նույնիսկ չի հիշում, իսկ իրենք այնտեղ միակ դատապարտյալ հայերը չեն:
Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Նիկոլ Փաշինյանի իշխանության եղած ժամանակահատվածում իրենք դատապարտված են՝ մահվան: Որևէ մեկը գործուն քայլ չի անելու նրանց այնտեղից դուրս բերելու ուղղությամբ, որովհետև նույնիսկ քաղաքական առումով դա նրանց ձեռնտու չէ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք կարող են կոնսոլիդացնել նախ արցախահայությանը, իսկ հետո նաև մյուսներին, ինչն իրական վտանգ է սրանց իշխանության համար: Նույն ձև Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանի ռեյտինգը մի քանի անգամ բարձր է Նիկոլ Փաշինյանի ռեյտինգից, ու նա էլ է վտանգ ներկայացնում Նիկոլի վարչապետության համար, որովհետև կարող էր կոնսոլիդացնել քաղաքական դաշտը՝ դառնալով ալտերնատիվ տարբերակ: Մոռացե՛ք, որ այս իշխանությունները որևէ բան անելու են:
Ուզում եմ նաև հիշեցնել ՌԴ նախագահ Պուտինի խոսքը, երբ նա ասաց, որ Երևանում այնպես չէ, որ ուզում են տեսնել այդ մարդկանց: Դուք կարող եք չսիրել Պուտինին, բայց փաստը մնում է փաստ:
Բաքվի բանտերից հայ ռազմագերիների վերադարձի մասին կարելի է ակնկալիք ունենալ միայն ու միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի փոխարեն լինեն կարող ու հայրենասեր մարդիկ, ովքեր դիվանագիտական բոլոր խողովակները կօգտագործեն Բաքվի դեմ: Սրանք դա չեն անելու: Նույնիսկ ծպտուն չեն հանում, երբ իրենց դեմքին թշնամի երկրի ղեկավարն է թքում:
Ինչո՞ւ եմ սկզբից շեշետել Նիկոլի էլեկտորատին: Պարզապես ուզում եմ զգուշացնել, որ իրեն հավատացող ու աջակցող մարդկանց է նույնիսկ թողել Ալիևի բանտերի «կլյուչնիկների» հույսին, դուք մի՛ մտածեք, որ դուք իրեն պետք եք: Դուք իրեն պետք եք այնքան ժամանակ, քանի դեռ հանդիսանում եք իր էլեկտորատը Հայաստանում իշխանությունը պահպանելու համար, իսկ մնացած բոլոր դեպքերում ձեզ էլ է «ռասխոդ» տալու, ինչպես որ միշտ ու բոլորին:
Մտածե՛ք, խելքի՛ եկեք, ոտքի՛ կանգնեք ու պայքարե՛ք: Գոնե հիմա ձեր մեջ ուժ գտեք»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան