Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվել են 13 միլիոն դրամով»․ Ոսկան Սարգսյան

101
Այսօր, 20:24
«Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվել են 13 միլիոն դրամով»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու ամսում մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվել են ավելի քան 13 միլիոն դրամով։
Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները 2025թ․ փետրվարի 26-ի դրությամբ ստացել են 13 միլիոն 183.1 հազար դրամի պարգևավճար։ Հայտնի չէ, թե ինչ նվաճումների, աշխատանքային ձեռքբերումների համար են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները ճոխ կերպով պարգևատրվում շուրջ 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետական բյուջեից։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ ․ «2021թ․ ապրիլի 8-ից զբաղեցնում եք Տավուշի մարզպետի պաշտոնը։ Որո՞նք են այն 3 մեծ ձեռքբերումները, հաջողությունները, որոնք դուք ունեցել եք անցած գրեթե 4 տարվա ընթացքում»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Մարզպետն ապահովում է մարզում կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը: Անցած 4 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բոլորն էլ կարևոր ձեռքբերում են»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան