Ուկրաինայում ընդդիմության առաջնորդները բացառում են ընտրությունները պատերազմի ժամանակ
![]() Երբ ամերիկյան լրատվականները հաղորդեցին ԱՄՆ-ի և ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Պյոտր Պորոշենկոյի և Յուլիա Տիմոշենկոյի թիմերի միջև Ուկրաինայում հնարավոր ընտրությունների վերաբերյալ բանակցությունների մասին, երկու քաղաքական գործիչներն էլ բացառել են նման քայլը։ «Մեր թիմը միշտ կտրականապես դեմ է եղել պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացմանը և շարունակում է հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը»,- հինգշաբթի օրը՝ մարտի 6-ին, ասել է Պորոշենկոն։ Պյոտր Պորոշենկոն, ով Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին, ընդգծել է, որ ընտրությունները կարող են կայանալ միայն այն դեպքում, եթե լինի զինադադար և ստորագրվի խաղաղության պայմանագիր՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով։ Իր հերթին Յուլիա Տիմոշենկոն, ով երկու անգամ զբաղեցրել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը և գլխավորում է «Բատկիվշչինա» կուսակցությունը, ասել է, որ իր թիմը բանակցություններ է վարում «մեր բոլոր դաշնակիցների հետ, ովքեր կարող են հնարավորինս շուտ ապահովել արդար խաղաղություն»: Մինչ այդ, նա ընդգծել է, որ «Ուկրաինայում ընտրությունների անցկացումը բացառվում է»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
