«Եվրոպան բացարձակապես պատրաստ չէ պատերազմի». Դուդա
![]() Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեին խնդրել է Հաագայում կայանալիք գագաթնաժողովում բարձրացնել Դաշինքի պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 3%-ի չափով անհապաղ ավելացնելու հարցը, քանի որ, նրա կարծիքով, Եվրոպան «բոլորովին պատրաստ չէ» պատերազմի։ Այս մասին Լեհաստանի նախագահը հայտարարել է Ռյութեի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Պաշտպանական ծախսերի համատեքստում Դուդան նշել է, որ Լեհաստանում ընդամենը մի քանի տարի առաջ «ոչ ոք չէր սպասում, որ մենք պաշտպանության վրա կծախսենք ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսը»։ «Լեհ հասարակությունն ընդունում է դա, քանի որ բոլորը գիտեն, որ ռուսական իմպերիալիզմը վերածնվել է: 2008 թվականին Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա, 2014 թվականին՝ Ուկրաինայի վրա: Մինսկի համաձայնագրերը և Վլադիմիր Պուտինին հանգստացնելու փորձերը արդյունք չտվեցին»,- հավելել է նա: Նրա կարծիքով, եթե ՆԱՏՕ-ն չավելացնի պաշտպանության ծախսերը, Պուտինը կարող է Ուկրաինայից հետո հարձակվել մեկ այլ երկրի վրա։ Նա համոզված է, որ եկել է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3%-ին հասցնելու որոշում կայացնելու ժամանակը։ «Ես գրավոր հարցում եմ ներկայացրել, որ այդ հարցը քննարկվի Հաագայի գագաթնաժողովում և նման որոշում կայացվի, որպեսզի այն իրականացվի ոչ թե 2030 թվականից, այլ անմիջապես»,- ասել է նա։ Դուդան ընդգծել է, որ Եվրոպան «բոլորովին պատրաստ չէ պատերազմի սպառնալիքին», ինչպես ցույց տվեց իրավիճակը ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ «Երբ անհրաժեշտ եղավ արագ զենք տեղափոխել Ուկրաինա, պարզվեց, որ փոխանցելու բան չկա, որ ՆԱՏՕ-ի եվրոպական մասի համար հասանելի ողջ զինամթերքը կբավականացվի միայն մի քանի օր պատերազմի համար»,- ասել է նա։ Միաժամանակ, Դուդան համոզված է, որ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղությունը պետք է նշանակի վստահություն, որ Ռուսաստանը այլևս չի հարձակվի, և կոչ է արել պահպանել անդրատլանտյան համագործակցությունը։ Ավելի քան մեկ տասնամյակ առաջ ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցին իրենցից յուրաքանչյուրի համար ծախսերի թիրախ սահմանել ՀՆԱ-ի 2%-ի չափով: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ավելացնել այդ տոկոսը։ Վերջերս նա ասաց, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է իրենց ՀՆԱ-ի 5%-ը ծախսեն պաշտպանության վրա, թեև ԱՄՆ-ն դեռ դա չի անում։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
