«Քնում, զարթնում, իմ անունն է տալիս, ինձանով ռեյտինգ է ձեռք բերում»․ Վարդան Ղուկասյան
![]() Գյումրու նախկին քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Վարչապետի խոսնակին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ընտրապայքարը լարելու կամ ինչպես ինքն է ասում՝ թեժացնելու փորձերից, ինչպես նաև «հնացած», մերկապարանոց մեղադրանքներից և որակումներից, ինչքան էլ, որ մենք այս փուլում զրպարտանքի համար դատարան դիմելու ժամանակ չունենք։ Մենք հասկանում ենք, որ Ձեր միսիան Գյումրու խաղաղ ընտրական միջավայրը պոպուլիստական նախկին-ներկա, սրա արբանյակ, նրա արբանյակ, կրիմինալ կամ թալանչի կեղծ թեզերով կրկին թունավորելն է և ժողովրդին իբրև միակ «հրեշտակ» կամ «փրկիչ» ներկայանալը։ Դուք մի բան միայն չեք հաշվարկել . սա Գյումրին է, և այստեղ մարդիկ գործով են գնահատվում հիմար ճառերի փոխարեն։ Կրկին խորհուրդ կտայինք վարչապետի խոսնակի պաշտոնն օգտագործել հանուն հայրենի քաղաքի բարօրության, ոչ թե պառակտիչ և սին թեզերով այն թունավորելու։ Վարդան Ղուկասյանի գրասենյակ»։ «Մի հատ աղջիկ կա, Նազելի Բաղդասարյան է, ինչ է․ քնում, զարթնում, իմ անունն է տալիս և՛ Ազգային Ժողովում, և՛ այստեղ, ինձանով ռեյտինգ է միշտ ձեռք բերել։ Մի հատ էլ անեկդոտ կա․ ինչ հարց տալիս են, ինքը ոջիլի պատմությունն է անում։ Հիմա էս աղջիկը, երբ քնից զարթնի, բացի Վարդան Ղուկասյանից, ուրիշ բան չգիտի»,- տեսանյութում նշում է Ղուկասյանը։ Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |
«Եթե Ադրբեջանում փակվի ԿԽՄԿ գրասենյանը՝ Ադրբեջանն անցնելու է ավելի բիրտ խոշտանգումների». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
1316:42Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին (տեսանյութ)
4016:38«ԱՄՆ-ում ապաստանած ուկրաինացիները կզրկվեն ժամանակավոր իրավական կարգավիճակից»․ #Reuters
5816:32«Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է, թե Հայաստանը կարող է քարտեզից վերանա»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
4916:24«ԵՄ-ն ցանկանում է խաղաղություն՝ ուժի միջոցով»․ Ֆոն դեր Լայեն
8716:21«ՌԴ-ի և Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի ներկայությունը պետք է ընդլայնվի»․ Տուսկ
8816:08